Լրահոս
Օրվա լրահոսը

«Ճռռիկ-վռռիկ» օպերացիան` Վանաձոր քաղաքում․ բերման են ենթարկվել «Ձախորդ Փանոս», «Շուրա Բալագանով», «Պանիկովսկի», «Միստր Իքս» մականուններով հայտնի անձինք․ Shamshyan.com

Հունվար 19,2020 14:52

Հունվարի 17-ին ոստիկանության Լոռու մարզային վարչության Վանաձոր քաղաքի ոստիկանության Տարոնի բաժնի և ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները Վանաձոր քաղաքում իրականացրել են «Ճռռիկ-վռռիկ» օպերացիան։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության Տարոնի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ մի խումբ անձինք Վանաձոր քաղաքի «Հայքի» հրապարակում գտնվող քաղաքացիների և բնակչության նկատմամբ ցուցաբերել են անհարգալից վերաբերմունք՝ կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը, այն է՝ ավտոմեքենաներով բարձր արագությամբ վարելու ընթացքում արգելակել են, կատարել մի քանի պտույտներ։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկանները ժամերի ընթացքում հայտնաբերեցին «ճռռիկ-վռռիկ» անողներին ու նրանց տրանսպորտային միջոցները։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ «ճռռիկ-վռռիկ» անողները Վանաձորում հայտնի մի շարք մականունավորներ են, որոնց մի մասն ավեի շատ հայտնի է «Վինի Թուխ», «Լեոպոլդ կատու», «Պույ-պույ մկնիկ», «Պոչատ աղվես», «Ձախորդ Փանոս», «Շուրա Բալագանով», «Պանիկովսկի», «Միստր Իքս», «Կացին ախպեր», «Գնդլիկ բոքոնիկ». «Բազազ Արտեմ», «Լոռեցի Սաքոն», «Ցռան Վերգո» մականուններով։

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հունվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031