Լրահոս
Օրվա լրահոսը

Ձուկը՝ կանաչ բանջարեղենով

Հունվար 19,2020 15:00

Այս ձեւով շատ հեշտ է պատրաստել ձուկը, այն շատ համեղ է ստացվում եւ շատ գեղեցիկ է մատուցման համար:

Անհրաժեշտ մթերքները

Պրաս (лук порей)-1 հատ

Ֆենխել -1 գլուխ

Կիտրոն-1 հատ

Ձուկ – 1-2 հատ

Չորացրած սամիթ, սեւ պղպեղ, աղ- ըստ ճաշակի

Հոտավետ եւ սեւ պղպեղ՝ չաղացած-մի քանի հատիկ

Կարագ- 50 գրամ

Սպիտակ գինի-100 մլ

Պատրաստման եղանակը

Այս եղանակով կարող եք պատրաստել ինչպես իշխանը, սիգը, այնպես էլ՝ կարասը, պնդաճակատը, կարմրախայտը: Ձուկը մաքրել, լավ լվանալ, կտրատել: Գլուխներն էլ կարող եք օգտագործել, կամ թողնել ապուր պատրաստելու համար:

Հրակայուն խորը ամանի հատակին շարել կտրատած պրասը, ֆենխելը, հոտավետ եւ սեւ չաղացած պղպեղները: Ֆենխել եւ պրաս վաճառում են երեւանյան սուպերմարկետներում՝ կանաչիների բաժնում: Աղ, պղպեղ անել, ապա վրան շարել նախապես աղով, պղպեղով եւ չոր սամիթով համեմված ձկան կտորները: Ձկների արանքներում շարել կտրատած կիտրոնը, կարագի կտորները դնել ձկան վրա՝ մի քանի տեղում, վրայից էլ մի թեթեւ աղ անել, լցնել սպիտակ գինին եւ դնել նախապես 200 աստիճան տաքացված ջեռոցը մոտ 25-30 րոպեով՝ կախված ձկան քանակից:

Մատուցել տաք վիճակում՝ հետը եփված բանջարեղենի հետ միասին:

Բարի ախորժակ:

Պատրաստեց Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031