Ս.թ. հունվարի 17-ին Երևանի Պարույր Սևակի փողոցի բնակարաններից մեկում հայտնաբերվել է ԱԱԾ նախկին պետ Գեորգի Կուտոյանի դին՝ հրազենային վիրավորումով:
Ցավակցում ենք Գեորգի Կուտոյանի ընտանիքին, հարազատներին, մերձավորներին` նրա անժամանակ մահվան կապակցությամբ:
Կարևորում ենք կատարվող քննության` քաղաքացիական հասարակության ուշադրության և վերահսկողության ներքո գտնվելը:
Հաշվի առնելով նախկինում Հայաստանի Հանրապետությունում Գեորգի Կուտոյանի զբաղեցրած պատասխանատու դիրքը և երիտասարդ տարիքը՝ կոչ ենք անում բոլոր պաշտոնատար անձանց, քաղաքական կազմակերպությունների, հասարակական կառույցների ներկայացուցիչներին և անհատներին զերծ մնալ կատարվածի վերաբերյալ կողմնակալ գնահատականներից:
Կարդացեք նաև
ՎԻՏԱԼԻ ԲԱԼԱՍԱՆՅԱՆԻ ԳՐԱՍԵՆՅԱԿ