ՀՀ նախկին ոստիկանապետ, գեներալ Հայկ Հարությունյանի մահվան փաստով հարուցվել էր քրեական գործ՝ ինքնասպանության հասցնելու հանցակազմով:
Անցել է 6 ամիս, սակայն որևէ տեղաշարժ չկա այս քրեական գործում: Նախաքննական մարմինը, կարծում եմ, չի կարողանում գտնել այն հարցի պատասխանը, թե ով կամ ինչը կարող էր ստիպել փորձառու և ամուր զինվորականին ինքնասպանություն գործել …
ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի մահվան դեպքով հարուցվել է քրեական գործ՝ նույն հոդվածով …
Ինչ-որ «անտեսանելի հզոր» ուժ կոտրում է ամուր և հավասարակշռված մարդկանց կամքն ու ոգին և ստիպում նրանց վերջ տալ իրենց կյանքին:
Կարդացեք նաև
Հ.Գ. եթե հասկանանք, թե ով և ինչ պատճառով էր Կուտոյանին կանչել Լոնդոնից, ապա ամեն ինչ կընկնի իր տեղը:
Հ.Գ.2 ԱԱԾ-ից կորած թղթապանակները գտնվեցի՞ն…
Արթուր ՂԱԶԻՆՅԱՆ
«ՄԵԿ ՀԱՅԱՍՏԱՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ
https://www.facebook.com/aghazinyan/posts/10212203475322270