Մինչ հրշեջ փրկարարները զբաղված էին Մամուլի շենքում բռնկված հրդեհը մարելով, Aravot.am-ը զրուցեց պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահի տեղակալ Սերգո Աթանեսյանի հետ:
-Բռնկված հրդեհի մասին մանրամասներ գիտե՞ք:
-Ես առայժմ ոչնչից տեղյակ չեմ: Հրդեհի մասին մամուլից եմ իմացել: Փորձել եմ հնարավորինս շուտ գալ եւ հիմա տեղում փորձում եմ հասկանալ՝ ինչ է եղել, փորձում եմ հասկանալ, թե ինչի՞ ենք մենք այս մասին մամուլից իմացել, այլ ոչ թե շենքի պարետից եւ աշխատակիցներից:
Կարդացեք նաև
-Հավանաբար, այն պատճառով, որ նրանք այդ ընթացքում փորձում էին կրակը մարել: Բայց դա մի կողմ: Դուք, անշուշտ, տեղյակ եք, որ շենքը հին է եւ ասես անտերության է մատնված:
-Դա ձեր սուբյեկտիվ գնահատականն է: Ես այդպես չեմ կարծում, ինչը կփաստեն այստեղի վարձակալները, որոնք աշխատում են:
-Վարձակալներից մեկն էլ մենք ենք ու մշտապես բախվում ենք տարբեր խնդիրների՝ վերելակների հետ կապված, մալուխների, որոնք այսօր հրդեհի պատճառ դարձան…
-Մասամբ կիսում եմ ձեր կարծիքները: Վերելակների խնդրին, իհարկե, տեղյակ ենք: Դիմել ենք կառավարությանը, պահուստային ֆոնդից գումար ենք ուզում: Այդ հարցերն ընթացքում են եւ հընթացս կարգավորվում են:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ