Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Ապրիլից հետո «Գազպրոմ Արմենիան» գուցե գազի սակագնի վերանայման հայտ ներկայացնի». Բաղրամյան

Հունվար 18,2020 19:17

Այս տարվա ապրիլից հետո «Գազպրոմ Արմենիան» գուցե գազի սակագինը վերանայելու հայտ ներկայացնի ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով: Այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀԾԿՀ նախագահ Գարեգին Բաղրամյանը: «Ընկերության հետ բանակցություններն այս պահի դրությամբ շարունակվում են: Բացառված չէ, որ նա կդիմի գազի սակագնի վերանայման հարցով»,-նշեց Գարեգին Բաղրամյանը՝ հիշեցնելով, որ այս տարվա հունվարից սահմանին գազի ձեռքբերման գինը թանկացել է (սպառողների համար՝ ոչ.-խմբ.):

Բաղրամյանը հավելեց. «165 դոլար սակագինը պահպանվելու է 2020թ.-ի ընթացքում»: Ինչ վերաբերում է հարցին, թե որքանո՞վ կվերանայվի սակագինը, եթե ընկերությունը նման հայտ ներկայացնի, Գարեգին Բաղրամյանը պատասխանեց, որ մոտ 30 դոլարով սակագինն ավելացնելու խնդիր կա, բայց չի նշանակում, թե սակագինը հենց այդքան է բարձրանալու, որովհետեւ «Գազպրոմ Արմենիայում» օպտիմալացում է:

«Բանակցությունները մինչեւ ապրիլի 1-ը կավարտենք»,-եզրափակեց Գարեգին Բաղրամյանը:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031