Հունվարի 18-ին, ժամը 16:25-ին 911 ահազանգման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Ապարան քաղաքի Պարույր Սևակի փողոցի տներից մեկում գազի բալոնից տեղի է ունեցել արտահոսք՝ հրդեհի բռնկմամբ. բալոնը տեղափոխվել է բակ:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Հովակիմյան փողոցի տներից մեկում 5 կգ-ոց գազի բալոնից տեղի է ունեցել արտահոսք՝ հրդեհի բռնկմամբ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 16:31-ին, մարվել` 16:33-ին: Այրվել է արտահոսած գազը:
Կարդացեք նաև
Փրկարարներն իրականացրել են հերթապահություն մինչ գազի բալոնի պարունակության պարպվելը:
ՀՀ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ