«Միանշանակ, նրա նախկին գործունեության հետ եմ կապում, բայց չգիտեմ, թե որ տարբերակը կարող է եղած լինել՝ կարող էին դրդել ինքնասպանության, կամ կարող է մարդը հասկանա, որ վաղը չէ մյուս օրն ինքը խնդիրներ կունենա, եւ ինքը դիմի նման քայլի»,-լրագրողների հետ զրույցում այսօր անդրադառնալով ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի մահվան փաստին, ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը:
«Կարող է եւ սպանած լինեն: Դա պետք է պարզի քննությունը»,-հավելեց Հովիկ Աղազարյանը:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ