Այսօր Մամուլի շենքում բռնկված հրդեհի շիջման աշխատանքը ղեկավարող ԱԻՆ հրդեհաշիջման եւ փրկարար աշխատանքների բաժնի պետ, մայոր Արթուր Մարդանյանը Aravot.am-ին ասաց. «Ահազանգն ստանալուց հինգ րոպե անց հրշեջ մեքենաները եղել են դեպքի վայրում: Առաջին հարկում բռնկվել էր էլեկտրական վահանակների 15 քմ տարածքով սենյակը՝ վահանակներով, ապահովիչներով, գույքով:
Շենքն ամբողջովին հոսանքազրկելուց հետո մեր աշխատակիցներն անցել են իրենց պարտականությունների կատարմանը: Այդ ընթացքում հրդեհը հոսանքալարերով բարձրացել էր վերեւ: Այն մեկուսացրել ենք 8-րդ հարկի մոտ: Ոչ մի հարկ հրդեհը չի վնասել: Միայն 3-րդ հարկում 5 քմ մակերեսով առաստաղ է ջերմահարվել եւ այրվել մեկ դուռ»:
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ