Երեկ ֆեյսբուքյան օգտատեր Գեղամ Պետրոսյանը հրապարակել էր Վազգեն Սիմոնյան անվամբ ոստիկանության ծառայողի՝ անպարկեշտ արտահայտություններով համեմված «Հաջորդը քեզ են խփելու» մեկնաբանությունն՝ ուղղված ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանին, որը Գեորգի Կուտոյանի մահվան օրը, նրա բնակարանի մոտ գտնվելով, չէր կարողացել զսպել արցունքներն ու հուզմունքը։
Ոստիկանությունում ծառայողական քննություն է նշանակված` պարզելու համար, թե ով է ոստիկանության այդ աշխատակիցը:
«Ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատար Արման Սարգսյանի հանձնարարությամբ ներքին անվտանգության վարչությունում ծառայողական քննություն է նշանակված»,- նշվում է ոստիկանության լրատվական ծառայության տված պատասխանի մեջ:
Լուսանկարը՝ Գեղամ Պետրոսյանի ֆեյսբուքյան էջից