Լրահոս
Օրվա լրահոսը

«Արցախը պատրաստ է ընդունել ադրբեջանցիներին, եթե կընդունեն Արցախի իրավասությունն այս տարածքում». Արտակ Բեգլարյան

Հունվար 18,2020 17:22

Արցախի մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը կարծում է, որ այսպես կոչված «Ղարաբաղի ադրբեջանական համայնքի»՝ ԵԽ պատգամավորներին ուղղված նամակը, որում համայնքը վերջերս մատնանշել էր, թե ցանկանում է վերադառնալ եւ հայերի հետ խաղաղ ապրել, սակայն հայերը չեն ուզում, քարոզչական հնարք է:

«Ադրբեջանը ստիպված փորձել է ինչ-որ «բլեֆ» անել եւ ներկայացնել, թե այդ համայնքը խաղաղության է պատրաստ: Հաջորդ «բլեֆն» այն է, որ այդ համայնքին եւ Արցախին փորձում են «համարժեք» հարթակում ներկայացնել»,-լրագրողների հետ զրույցում այսօր ասաց Արտակ Բեգլարյանը:

https://www.facebook.com/aravot.am/videos/601717713895534/?v=601717713895534

«Երբ մենք խոսում ենք Արցախի՝ բանակցություններին լիարժեք մասնակցության մասին, Ադրբեջանն այդ կերպ փորձում է «հավասարակշռել» իր համայնքով: Որպես Արցախի ՄԻՊ՝ պաշտոնապես հայտարարում եմ, որ Արցախի հանրապետությունը պատրաստ է ընդունել ադրբեջանցիներին իր հանրապետությունում: Ես էլ իմ լիազորությունների շրջանակում պատրաստ եմ պաշտպանել նրանց իրավունքները, եթե պատրաստ են գալ Արցախ եւ արցախահայության հետ հավասար ընդունել Արցախի հանրապետության լիազորություններն ու իրավասությունն այս տարածքում»,-շեշտեց նա:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031