Լրահոս
Օրվա լրահոսը

«Սահմանադրական փոփոխությունների հիմքում ՍԴ թնջուկի  լուծումը չէ, դա տարբերակներից մեկն է». Արարատ Միրզոյան

Հունվար 18,2020 17:04

«Հանրության մեջ կա պատկերացում, որ պետք է վերանայել Սահմանադրության բազմաթիվ կարգավորումներ։ Հեղափոխությունից հետո վերահաստատում ենք, որ բաց ենք այդ քննարկումների առաջ»,-լրագրողների հետ զրույցում այսօր անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ սահմանադրական փոփոխությունների նպատակով հանձնաժողով ստեղծելու որոշմանը, ասաց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը:

«Թող ստեղծվի հանձնաժողով, թող սկսվեն քննարկումերը։ Իշխանությունը չունի իր առաջ դրված խնդիր՝ փոխելու կոնկրետ այս կամ այն բանը։ Ուզում ենք խոսել, հասկանալ»,-նշեց նա:

https://www.facebook.com/aravot.am/videos/502524890676865/?v=502524890676865

Անդրադառնալով մեկնաբանություններին, թե բարեփոխումների նպատակն իրականում Սահմանադրական դատարանի շուրջ ճգնաժամի լուծումն է, նա շեշտեց. «Ես ինքս քանիցս ասել եմ, որ ՍԴ-ի շուրջ թնջուկի լուծման հնարավոր տարբերակներից մեկը նաեւ սահմանադրական փոփոխություններն են։ Ընդգծեմ, որ սահմանադրական փոփոխությունների հիմքում ՍԴ հարցի  լուծումը չէ։ Տասնյակ տարիներ հայ հանրությունը խոսում է այն մասին, որ Սահմանադրությունը պետք է փոխել։ Սա է հիմքում»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031