Լրահոս
Օրվա լրահոսը

Արցախի պատգամավորը՝ Ադրբեջանի մասին. «Ձիթենու ճյուղը որքան էլ դնես բորենու բերանը, խաղաղության աղավնի չի դառնա»

Հունվար 18,2020 16:49

«Փորձը ցույց տվեց, որ բանակցություններն առայժմ անպտուղ են: 2016թ.-ին ականատես եղանք, թե ինչպես թուրք զինվորը գլխատեց հայ զինվորին: Սա նշանակում է, որ նրանց ձեռագիրը նույնն է՝ ցեղասպանական քաղաքականություն»,-լրագրողների հետ զրույցում այսօր անդրադառնալով հարցին, թե Ադրբեջանը որքանով է պատրաստ խաղաղության նախապատրաստման գործընթացին, որին հետամուտ է հայկական կողմը, ասաց Արցախի խորհրդարանի պատգամավոր Արզիկ Մխիթարյանը:

https://www.facebook.com/aravot.am/videos/169344030981491/?v=169344030981491

«Մի հանճարեղ միտք կա՝ ձիթենու ճյուղը որքան էլ դնես բորենու բերանը, նա խաղաղության աղավնի չի դառնա…իհարկե, մենք չենք մտածում, որ դարավոր թշնամիներ պետք է մնանք, բայց միշտ պետք է հիշենք, որ մեր հարեւան էթնոսն ունի հայատյաց քաղաքականություն»,-շեշտեց Արզիկ Մխիթարյանը:

Ինչ վերաբերում է Ալիեւի տարեվերջյան հայտարարությանը, որում նա բանակցությունների ոչ արդյունավետ լինելու համար մեղադրում էր հայկական կողմին, պատգամավորը նկատեց՝ հարյուր անգամ ասված սուտը վերածում են ճշմարտության:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031