Լրահոս
Օրվա լրահոսը

Միջադեպ Շիրակի մարզպետի ասուլիսից առաջ․ կրքերը գնալով թեժանում են

Հունվար 18,2020 16:28

Ինչպես տեղեկացրել ենք, Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանի որոշմամբ երեկ «Գյումրու  մոր ու մանկան ավստրիական հիվանդանոցի» տնօրեն է նշանակվել  Ժորժիկ Սերոբյանը, որը մասնագիտությամբ բժիշկ-վնասվածքաբան է,  աշխատում է ինչպես վերոնշյալ հիվանդանոցում, այնպես էլ Գյումրի բժշկական կենտրոնում։

Այս նշանակումը մեծ աղմուկ է բարձրացրել․ «Գյումրու մոր ու մանկան ավստրիական հիվանդանոցի» 15  տարվա տնօրեն, դաշնակցական Աշոտ Կուրղինյանը պնդում է, որ մարզպետի որոշումը սուբյեկտիվ է, դասական իմաստով կատարվել է հովանավորչություն, իսկ կոռուպցիայի ամենաուժեղ դրսևորումներից մեկը, բժշկի բնութագրմամբ, հենց հովանավորչությունն է։

Ըստ Աշոտ Կուրղինյանի, այս պաշտոնը իրենից գռեհիկ ձևով խլել են։  Նրա բնութագրմամբ, Գյումրի քաղաքում իր «ուրույն» գործն է կատարում, այսպես ասած, եռյակը՝ մարզպետն իր երկու ընկերների հետ։

«Մարզպետը միանշանակ փորձությունը չբռնեց, ես հույս ունեի, թե նա վեր կկանգնի իր կլանից, բայց․․․»,-հայտարարեց Աշոտ Կուրղինյանը։

Հիշեցնենք, որ նորանշանակ տնօրեն Ժորժիկ Սերոբյանը մարզպետի թիմակիցն է ու նրա մոտ ընկերոջ՝  Երևանի պետական տնտեսագիտական համալսարանի Գյումրու մասնաճյուղի տնօրենի ժ/պ Կարեն Պետրոսյանի քեռու որդին է։
Այսօր Շիրակի մարզպետը լրագրողներին հրավիրել էր բրիֆինգի՝ հիմնավորելու, թե ինչու է այդ պաշտոնում նշանակել Ժորժիկ Սերոբյանին։

Հիվանդանոցի  նախկին տնօրեն Աշոտ Կուրղինյանը մի քանի աշխատակիցների հետ նույնպես եկել էր մարզպետարան։ Նա երեկ հանդես էր եկել բավական երկար ասուլիսով՝ սուր քննադատություններ հնչեցրել մարզպետի ու նրա ընկերների հասցեին, այսօր էլ ցանկություն հայտնեց մասնակցել Տիգրան Պետրոսյանի ասուլիսին։ Նա ասաց, որ եկել է «խելոք լսի» ասուլիսը, չի խանգարի, այլ ցանկություն ունի իր գործունեություն մասին մարզպետի շուրթերից հնչող գնահատականը լսել անձամբ։

Շիրակի մարզպետը, սակայն, թույլ չտվեց՝ հիշեցնելով, որ Աշոտ Կուրղինյանն արդեն իսկ հանդես է եկել մամուլի ասուլիսով։  Տիգրան Պետրոսյանը հայտարարեց, որ սա շոուների տեղ չէ, ու դառնալով մաքսային ծառայության աշխատակիցներից մեկին (նա ԱԺ պատգամավոր Նազելի Բաղդասարյանի ամուսինն է, Ա․Ն․)  որը մարզպետարան էր եկել Աշոտ Կուրղինյանի հետ, հարցրեց․ «Կասեք, մաքսային ծառայության աշխատակիցը՝ իր ֆորմով, ի՞նչ է անում աշխատանքի ժամին մարզպետի սենյակում՝ ասուլիսին, խնդրում եմ ֆիքսեք»։ Շիրակի մարզպետին ասացին, որ մաքսային ծառայության աշխատակիցը քաղաքացի է, որը եկել է մարզպետի մոտ հարցով։ «Ժողովուրդ, եթե եկել եք սադրանքի․․․»,-շարունակեց մարզպետը, որին ի պատասխան՝ Աշոտ Կուրղինյանն արձագանքեց․ «Ցավդ տանիմ, ես սադրո՞ղ եմ»։

Ինչևէ, մարզպետն իր ասուլիսն անցկացրեց առանց Աշոտ Կուրղինյանի ու մաքսային ծառայության աշխատակցի մասնակցության։

Նրա հիմնավորումները, թե ինչու որոշեց այս պաշտոնում նշանակել իր թիմակցին, քիչ անց։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031