«Այն պայմաններում, երբ դեռ ընթանում են իրավապահների գործողությունները, օդում վարկած հյուսենք եւ շղթաներ կառուցենք, որոնք կարող են արդարացի կամ հիմնավոր լինել, կարող է եւ ճիշտ հակառակը լինել, եկեք ենթադրություններ չանենք»,-լրագրողների հետ զրույցում այսօր անդրադառնալով փաստին, որ հրազենային վիրավորմամբ հայտնաբերվել է ԱԱԾ նախկին պետ Գեորգի Կուտոյանի դին, ասաց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը:
Նա նշեց, որ իրեն իրավունք չի վերապահի ենթադրություններ անել: Հարցին՝ «նախկին պաշտոնյաների անվտանգությունն ապահովելու կարիք կա՞», Միրզոյանն այսպես պատասխանեց. «Կան բազմաթիվ մարդիկ, որոնք նախկինում պաշտոն են զբաղեցրել: Գեորգի Կուտոյանը, հայտարարվեց, որ որեւէ կարգավիճակով՝ ոչ վկայի, ոչ մեղադրյալի, որեւէ գործով չի անցել: Հիմա ինչպե՞ս կարող են բոլոր նախկին պաշտոնյաների անվտանգությունն ապահովել։ Գուցե դա հարց է, գուցե պետք է խոսել այդ մասին»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ