Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուսաստանի ԱԳՆ-ն տեղաշարժեր է նկատում ԼՂ կարգավորման գործում

Հունվար 18,2020 16:08

Ռուսաստանի ԱԳՆ-ն որոշակի տեղաշարժեր է տեսնում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործում: Այս մասին ասվում է Ռուսատանի ԱԳՆ կայքում տեղադրված պատասխանների մեջ, որոնց վերաբերյալ հարցեր պատրաստվել, բայց չէին հնչել արտգործնախարարի պաշտոնակատար Սերգեյ Լավրովի մամուլի ասուլիսին:

«Տեղաշարժեր կան «փոքր քայլերի» իրականացման ուղղությամբ, որոնց մասին պայմանավորվել էին արտգործնախարարները Մոսկվայում 2019թ. ապրիլին՝ որպես զարգացում Ադրբեջանի նախագահի և Հայաստանի վարչապետի միջև 2019թ. մարտին Վիեննայում ձեռք բերված պայմանավորվածությունների: Իրավիճակը սահմանին և շփման գծում մնում է հարաբերականորեն հանգիստ: Գործում է թեժ գիծ Երևանի և Բաքվի միջև,- ասվում է մեկնաբանության մեջ:- Կարծում ենք, որ այս ամենը վկայում է կողմերի մտադրության մասին՝ ձեռնարկել կոնկրետ քայլեր՝ ուղղված բնակչության խաղաղության նախապատրաստելուն»:

Այնուամենայնիվ, մեկնաբանության մեջ նշվում է, որ «կարգավորման էության հարցում առաջ շարժվել առայժմ չի հաջողվել»: «Այդ հարցը քննարկվել է Լավրովի՝ Երևան և Բաքու կատարած այցերի ժամանակ: Հույս կա, որ տեսանելի շրջանում կողմերի միջև կվերականգնվի առարկայական զրույցը: Մեր կողմից Մինսկի խմբի համանախագահության ֆրանսիացի և ամերիկացի գործընկերների հետ անհրաժեշտ աջակցություն կցուցաբերենք»,- ասվում է հայտարարության մեջ:

 

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031