Լրահոս
Օրվա լրահոսը

«Ադրբեջանն ակնհայտորեն չի ցանկանում խաղաղության գնալ». Արցախի ՄԻՊ

Հունվար 18,2020 15:11

«Ադրբեջանը գնալով ավելի քիչ է պատրաստվում խաղաղության՝ սպառազինության եւ հայատյաց քաղաքականության ամրապնդման առումով: Նա իր հանրությանը փորձում է պատրաստել պատերազմի»,-լրագրողների հետ զրույցում այսօր անդրադառնալով հարցին, թե Արցախյան հակամարտության կարգավորման ներկայիս փուլում Ադրբեջանը որքանո՞վ է հետամուտ խաղաղության նախապատրաստմանը, որը պաշտոնապես վերահաստատում է հայկական կողմը, ասաց Արցախի մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը:

https://www.facebook.com/aravot.am/videos/1032600423799810/?v=1032600423799810

«Իհարկե, դա չի նշանակում, որ պատերազմը միանշանակ է: Դա կախված է հայության հզորությունից: Իսկ Ադրբեջանն ակնհայտորեն չի ցանկանում խաղաղության գնալ, ցավոք: Դա նշանակում է, որ հակամարտությունը երկար է տեւելու: Մի օր, հուսամ, որ ադրբեջանական հասարակությունը հասկանալու է, որ իր եւ բոլորի շահերից  է բխում երկխոսություն ունենալն ու հարեւանություն անելը, պատմության աչքերին նայելն ու սեփական սլաքներն ընդունելը»,-նշեց Արտակ Բեգլարյանը:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031