«Վստահ չեմ, որ հանձնաժողով կանչվելիք հյուրերի նախնական հաստատված ցուցակում կար Գեորգի Կուտոյանի անունը, բայց եթե հանձնաժողովին ԱԱԾ-ից իմանալու համար հետաքրքիր են ինչ-որ բաներ, ապա դրանք հետախուզության տվյալներն են»,-լրագրողների հետ զրույցում այսօր անդրադառնալով մեկնաբանություններին, թե ԱԱԾ նախկին պետ Գեորգի Կուտոյանը կարեւոր տեղեկություններ կարող էր հայտնել ապրիլյան ռազմական գործողությունների հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովին, ասաց հանձնաժողովի անդամ, ԼՀԿ պատգամավոր Գեւորգ Գորգիսյանը:
https://www.facebook.com/aravot.am/videos/2412542695725892/?v=2412542695725892
«Այդ հավաքագրված տվյալներն անձերով պայմանավորված չեն: Այդ տվյալներն են, որոնք մենք պետք է ուսումնասիրենք, հետեւաբար՝ նրա մահը որեւէ ազդեցություն չի ունենալու: Չեմ էլ հասկանում նման մտքերի խեղաթյուրված տրամաբանությունը»,-շեշտեց Գեւորգ Գորգիսյանը:
Նա ցավակցություն հայտնեց Կուտոյանների ընտանիքին եւ ցավ հայտնեց, որ անգամ մարդու մահը մեզանում փորձում են այսքան քաղաքականացնել եւ անպատեհ շահարկել. «Առաջին հերթին ԶԼՄ-ներին կոչ եմ անում չտրվել նման սադրանքներին»: Հիշեցնենք, որ իր տանը հրազենային վնասվածքով հայտնաբերվել էր ԱԱԾ նախկին պետ Գեորգի Կուտոյանի դին:
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ