Լրահոս
Օրվա լրահոսը

«30 տարի անց պարզ հարց է առաջանում, թե ինչպես կարող էր նույն ժողովուրդը 3 անգամ ջարդի ենթարկվել մի քաղաքում, որի հիմնաքարերը իր ձեռքով է դրել»․ Աշոտ Ղուլյան

Հունվար 18,2020 14:01

Բաքվի ջարդերի 30-րդ տարելիցին նվիրված՝ Հայաստանի և Արցախի խորհրդարանների միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի համատեղ հատուկ նիստին ելույթով հանդես է եկել Արցախի Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը։

«Մեր ժողովրդի պատմության մեջ որքան նշանակալի են փառահեղ հաղթանակները, նույնչափ կարևոր են հիշատակի և ոգեկոչման արժանի էջերը։ Դրանք մեր պատմության անբաժանելի մասն են, որ գուցե հաճախ հետևանք են եղել մեր անկեղծ դրացիության, հարևանի հանդեպ լիակատար վստահության և մարդասիության»,- հայտարարել է նա՝ ավելացնելով, որ կատարված ոճիրից 30 տարի անց պարզ հարց է առաջանում, թե ինչպես կարող էր նույն ժողովուրդը 3 անգամ ջարդի ենթարկվել մի քաղաքում, որի հիմնաքարերը իր ձեռքով է դրել, պատասխանը մեկն է։

«Ստեղծագործ և արարող հայը չի սպանել իր մեջ մարդասիրությունը, չի լքել իր ժառանգությունը ամեն անգամ հաղթահարելով իրեն հասցված ցավը։ Այն, ինչ տեղի է ունեցել 1990 թ․ հունվարին Բաքվում, հացագործություն է մարդկության դեմ՝ կազմակերպված և իրագործված հարևան պետության իշխանությունների կողմից»,- նշել է Աշոտ Ղուլյանը։

Աշոտ Ղուլյանն ընդգծել է, որ հայատյացությունը շարունակում է մնալ Ադրբեջանի պետական քաղաքականության գերակայությունը, որն արտահայտվում է անգամ կրթության, գիտության, սպորտի և մշակույթի ոլորտներում։

Ելույթի ավարտին Աշոտ Ղուլյանն ընդգծել է, որ թեև տեղի ունեցած ոճիրը արձանագրվել և դատապարտվել է միջազգային հանրության կողմից, բայց դրա կազմակերպիչներն ու իրագործողները իրավական պատասխանատվության չեն ենթարկվել։

«Արցախի Հանրապետությունը հետևողական է լինելու Ադրբեջանի տարբեր բնակավայրերում հայության հանդեպ իրագործված ցեղասպանության կազմակերպիչներին և իրականացնողներին պատասխանատվության ենթարկելու հարցում»,- հավելեց նա։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031