Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Հանրապետության հրապարակի տակ գտնվող պատմական շերտի արժեքը ոչ ոք չի նսեմացնում, բայց նույն Երեւանն ունի քաղաքային մշակույթի հնամենի կոթողներ. «Ազգ»

Հունվար 18,2020 11:54

Հանրապետության հրապարակի տակ գտնվող պատմական շերտի արժեքը ոչ ոք չի նսեմացնում, բայց նույն Երեւանն ունի քաղաքային մշակույթի հնամենի կոթողներՙ Շենգավիթը, Կարմիր բլուրը, Էրեբունին:

Կարմիր բլուրի պեղումները ղեկավարած անվանի հնագետ Բորիս Պիատրովսկու որդինՙ Էրմիտաժի տնօրեն Միխայիլ Պիատրովսկին պարբերաբար գալիս է Երեւան ու հիասթափված հեռանում, որովհետեւ տեսնում է, որ մեր հնավայրերը դարձյալ անմխիթար ու անխնամ վիճակում են, դրանք այդպես էլ չեն դառնում թանգարան բաց երկնքի տակ, որովհետեւ ներկայանալի տեսք չունեն: Երեւանյան հնավայրերն էլ մեր Պիզայի աշտարակը կամ Կոլիզեյն են, որոնք շարունակում են անտեսված մնալ թե՛ պետության, թե՛ հասարակության կողմից:

Երեւանի կենտրոնն առանց այդ էլ ծանրաբեռնված է, մեր քաղաքը զբոսաշրջիկների համար գրավիչ ու հետաքրքրական դարձնելու համար արդյո՞ք ավելի ճիշտ չի լինի խնամել, ներկայանալի տեսքի բերել Կարմիր բլուրն ու Էրեբունին, գումարներն այնտեղ ուղղել: Այդ հնավայրերն իրենց արժեքով անհամեմատելի են 19-րդ դարի քաղաքի մնացորդների հետ, ու եթե ուզում ենք օտարերկրյա այցելուին զարմացնել ու հիացնել, ապա զարմանքի ու հիացմունքի առարկաները վաղուց պատրաստ ենՙ հազարամյակների մշակույթ, պատմություն ու քաղաքակրթություն կրող Կարմիր բլուրն ու Էրեբունին:

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ազգ» շաբաթաթերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031