Լրահոս
Օրվա լրահոսը

Գուցե ավելի ճիշտ կլիներ սկզբում նավատորմ ստեղծել, հետո նոր օրենքը փոխել. Արմեն Փամբուխչյանի ներկայացրած նախագծի մասին. «Ժամանակ»

Հունվար 18,2020 11:12

«Ամենայն հավանականությամբ, Հայաստանի իշխանությունները պատրաստվում են ստեղծել ծովային նավատորմ: Այդպիսի տպավորություն կարելի է ստանալ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Փամբուխչյանի ներկայացրած նախագծից:

Փամբուխչյանն առաջարկում է լրացում կատարել «Հայաստանի Հանրապետության դրոշի մասին» օրենքում և այնտեղ ավելացնել այսպիսի կետ. «Հայաստանի Հանրապետության դրոշը մշտապես պետք է բարձրացվի Հայաստանի Հանրապետության ռեգիստրում գրանցված նավերի, օդային և ջրային այլ տրանսպորտային միջոցների վրա»:

Գուցե ավելի ճիշտ կլիներ սկզբում նավատորմ ստեղծել, հետո նոր օրենքը փոխել: Չնայած օրենքը որ եղավ, նավատորմի հարցը ինքնըստինքյան կլուծվի:

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031