Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Հայտնի է՝ ինչու են մերժել հարցաքննել ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանին. «Հայկական ժամանակ»

Հունվար 18,2020 11:05

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախկին փոխնախարար Գեւորգ Լոռեցյանի պաշտպանի՝ նախարար Արայիկ Հարությունյանին հարցաքննելու միջնորդությունը մերժվել է, քանի որ քննիչը դա էական չի համարել: Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց Լոռեցյանի պաշտպան Լեւոն Սահակյանը: Նա նշեց, որ մերժումը չեն բողոքարկելու, սակայն հետագայում եւս կանեն այդ միջնորդությունը:

«Այս պահին անիմաստ ենք համարում (խմբ. բողոքարկելը): Կսպասենք մինչեւ վարույթ իրականացող մարմինը հասնի այն փուլին, որ գիտակցի մեր միջնորդության կարեւորությունն ու իմաստը, որից հետո կրկին կմիջնորդենք»,- ասաց նա:

Ավելի վաղ Սահակյանը ՀԺ-ին ասել էր, որ ձերբակալումից օրեր առաջ Լոռեցյանն աշխատանքից ազատվելու վերաբերյալ դիմում է ներկայացրած եղել նախարարին: Ըստ պաշտպանի՝ Հարությունյանին հարցաքննելն անհրաժեշտ էր, որպեսզի նա դրա վերաբերյալ ցուցմունք տար:

Լոռեցյանը ձերբակալվել եւ ապա կալանավորվել է 2019 թ. դեկտեմբերի սկզբին: Նրան մեղադրանք է ներկայացվել առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու համար: Նա չի ընդունում մեղադրանքը:

Քրիստինա ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայկական ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031