Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Բյուջեի գերակատարումը գրեթե ամբողջությամբ տեղի է ունեցել մեքենաների ներմուծման կտրուկ աճի շնորհիվ, որի հետ այս իշխանությունն առնչություն չունի, բայց հպարտանում է. «Ազգ»

Հունվար 18,2020 10:59

Մեկ այլ հետաքրքրական հանգամանք, որ տարեվերջին ոչ մի կերպ չի նշել վարչապետը: Տոկոսային առումով որքա՞ն են ավելացել հարկային եկամուտները: Չէ՞ որ տարվա առաջին կեսի տվյալները ներկայացնելիս, նա իր ֆեյսբուքյան էջում գրել էր հարկային եկամուտների 25 տոկոսից ավելի գերազանցման մասին, ասելով, որ դա համապատասխանում է իր այն խոստմանը, որ բյուջեի եկամուտները մեկ-երկու տարում կավելացնի մեկ երրորդով: Մոռացե՞լ է իր հերթական խոստման եւ մի քանի ամիս առաջ կատարած գրառման մասին Նիկոլ Փաշինյանը: Ոչ իհարկե, պարզապես նրա համար խոստումներ շռայլելն ու դրանք «մոռանալը» կենսակերպ է: Եվ քանի որ առայսօր ոչինչ չի ասել, թե քանի՞ տոկոսով են այս տարվա եկամուտները գերազանցել անցած տարվա եկամուտներին, ներկայացնենք այս պահին հրապարակված վիճակագրական կոմիտեի տվյալները 2019 թ.-ի հունվար-նոյեմբեր ամիսների վերաբերյալ:

Համաձայն այդ հրապարակման, 2019 թ.-ի հունվար-նոյեմբերին հարկային եկամուտները կազմել են 1 տրլն 304 մլրդ դրամ, 2018 թ.-ի նույն ժամանակահատվածում 1 տրլն 104 մլրդ դրամ: Աճը կազմել է 19 տոկոս, այլ ոչ թե 25 տոկոս կամ մեկ երրորդ, ինչպես խոստացել էր վարչապետը: Ուշագրավ է նաեւ, թե ինչո՞վ է պայմանավորված այս աճը:

Հիշեցնենք, որ այս տարի Հայաստան է ներմուծվել աննախադեպ քանակությամբՙ մոտ 200 հազար ավտոմեքենա, քանի որ ավարտվում է նախկին մաքսատուրքերով ներմուծելու այն արտոնությունը, որ Հայաստանը ձեռք էր բերել ԵԱՏՄ մտնելիսՙ 2015 թ.ին: Բյուջեի եկամուտների գերակատարումը բացառապես նախկին իշխանության շնորհիվ ձեռք բերված ավտոմեքենաների ներմուծման արտոնության արդյունք է: Ըստ ՊԵԿ նախագահի, երբ Հայաստան ներմուծված մեքենաների թիվը մոտ 114 հազար էր, դրանից պետական բյուջե գանձվել էր մոտ 51 մլրդ դրամ: Համապատասխանաբար 200 հազարի դեպքում գանձվող գումարն էլ ավելանում է մոտ 43 մլրդ դրամով: Արդյունքում, միայն մեքենաների ներմուծման շնորհիվ բյուջե է մտել մոտ 94 մլրդ դրամ հավելյալ գումար:

Այսինքն, ստացվում է, որ բյուջեի գերակատարում կոչվածը գրեթե ամբողջությամբ տեղի է ունեցել մեքենաների ներմուծման կտրուկ աճի շնորհիվ, որի հետ այս իշխանությունն առնչություն չունի, բայց հպարտանում է դրանից ստացվող բյուջետային եկամուտներով: Մյուս կողմից էլ նախորդ տարվա համեմատ 210 մլրդ դրամ ավելի հարկային եկամուտների հավաքման գրեթե կեսը, մոտ 45 տոկոսը, պայմանավորված է դարձյալ այս գործոնով: Մնացած հավելյալ մուտքերի վերաբերյալ պետք է նշել, որ նմանատիպ աճեր գրանցվել են նախկինում եւս, եւ տարեց տարի պետական բյուջեի եկամուտները տասնյակ միլիարդավոր դրամներով, իսկ երբեմն նաեւ 100 մլրդ դրամը գերազանցող գումարներով ավելացել են: Օրինակ 2007-ինՙ 148 մլրդ դրամով, 2008-ինՙ 198 մլրդ դրամով, 2011-ինՙ 100 մլրդ դրամով եւ այլն:

Մանուկ ԱՐԱՄՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ազգ» շաբաթաթերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031