Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Իշխանության սատելիտները հեգնում էին բոլոր նրանց, ովքեր անհանգստություն էին հայտնում գազի գնի բարձրացման հետ կապված, իշխանականները նախամանորյա PR էին կազմակերպել.

Հունվար 18,2020 10:52

Իհարկե, ՀՀ իշխանությունները շահագրգռված են, որ Հայաստանում գազի գինը չբարձրանա և չազդի ապրանքների ինքնարժեքի վրա, սակայն թե որքանով են դրանք իրատեսական, հարցի մեկ այլ կողմն է։ Եվ, ըստ այդմ, ողջ 2019 թվականի ընթացքում հայկական և ռուսական կողմերի միջև բանակցությունները շարունակվեցին։

Բնակչության շրջանում լուրջ անհանգստություններ կային, թե գազի գինը կարող է հենց 2020 թվականի հունվարից բարձրանալ, սակայն փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հավաստիացրեց, որ Ռուսաստանի կառավարության և «Գազպրոմ» կորպորացիայի հետ բանակցությունները շարունակվում են եռակողմ ձևաչափով, և Հայաստանում գազի սակագինը մինչև 2020 թվականի ապրիլի 1-ը չի բարձրանա։

Սրանով ՀՀ իշխանությունները փորձում էին բնակչությանը նախապատրաստել, որ գազի գնի բարձրացում լինելու է, բայց ոչ ձմռան ամիսներին, երբ բնակչության կողմից մեծ քանակությամբ գազ է սպառվում։

Իսկ 2019 թվականի վերջին ռուսական «Գազպրոմ էքսպորտ» ընկերությունն ու «Գազպրոմ Արմենիան» ստորագրեցին պայմանագիր, ըստ որի, հայկական կողմին տրվող ռուսական երկնագույն վառելիքի գինը 2020 թ.-ին սահմանի վրա կլինի 2019-ի գնային տրամաբանության մեջ և չի թանկանա։ Ավելին, դեկտեմբերի 31-ին Նիկոլ Փաշինյանն էլ ավետիս տվեց, թե ՌԴ նախագահի հետ քննարկել են այդ հարցը: Դե, բնական է, Ամանորի շեմին չարժեր մարդկանց տրամադրությունները գցել, դա շատ մեծ հարված կլիներ իշխանության վարկանիշին:

Եվ իշխանության սատելիտները սկսեցին հեգնել բոլոր նրանց, ովքեր անհանգստություն էին հայտնում գազի գնի բարձրացման հետ կապված, իշխանականները նախամանորյա PR էին կազմակերպել: Մի խոսքով՝ «մե ծիծաղ, մե ուրախություն»…

Մարդկանց մեջ հույսեր առաջացան, թե այս ամենը նշանակում է, որ 2020 թվականի ընթացքում կապույտ վառելիքի գինը չի բարձրանա, սակայն դա այդպես չէ, քանի որ գազն արդեն թանկացել է, ուղղակի դա դեռևս սպառողների վրա չի ազդում։

Եվ պատահական չէ, որ ՀԾԿՀ նախագահ Գարեգին Բաղրամյանը հայտարարեց, թե չի բացառվում, որ «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը հայտ ներկայացնի հանձնաժողով՝ սպառողի հա մար գազի սակագինը բարձրացնելու համար: «Սահմանին 15 դոլարով գինը բարձրացել է, իսկ հաշվարկային առումով 30 դոլարով է բարձրացել, որովհետև այսօրվա գործող սակագներով շուրջ 15 դոլար «Գազպրոմն» իր վրա է վերցրել:

Այսինքն՝ գործող գները պայմանականորեն 135 դոլար սահմանային գնի վրա են հիմնված: Այսինքն՝ այսօր խոսք է գնում այն մասին, որ շուրջ 30 դոլար արդեն հաշվարկային առումով սահմանին գինը բարձրացել է»,- ավելացրել է հանձնաժողովի նախագահը: Ի դեպ, երեկ այս տեղեկությունը հաստատեցին նաև «Գազպրոմ Արմենիա» ընկերությունում:

Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031