Լրահոս
Օրվա լրահոսը

«Գազպրոմ Արմենիայի» հայտն արդյո՞ք նշանակելու է բարդություն հայ-ռուսական գազային բանակցությունում կամ ընդհանրապես՝ հարաբերությունում. «Ժամանակ»

Հունվար 18,2020 10:25

2019 թվականի ընթացքում Հայաստանի կառավարությունը հայտարարում էր, որ ռուսական կողմի հետ բանակցում է, և այդ բանակցությունը ներառում է նաև «Գազպրոմի» դուստր «Գազպրոմ Արմենիայի» ներքին կառավարման էֆեկտիվության բարձրացման, կորուստների և ծախսերի նվազեցման միջոցով գազի գնի պահպանման շուրջ համաձայնության գալու հարցը:

Միևնույն ժամանակ Հայաստանի վարչապետը հայտարարում էր, որ խնդիրը մեկ տարվա համար պայմանավորվելը չէ, այլ երկարատև մեխանիզմ մշակելը, այդ թվում՝ ԵՏՄ միասնական էներգետիկ տարածության շրջանակում, խոսելով այն մասին, որ հակառակ պարագայում կորում է ԵՏՄ իմաստը՝ եթե դա չկա, և Ռուսաստանի ներքին գինն ավելի էժան է լինելու, քան, ասենք, Հայաստան մատակարարվողը, ստեղծելով ԵՏՄ տնտեսվարողների համար անհավասար մրցակցություն: Երևանը հավաստիացնում էր, որ Ռուսաստանը գիտակցում է՝ գազի գինը պետք է լինի այնպիսին, որ չվնասի Հայաստանի տնտեսության զարգացմանը:

«Գազպրոմ Արմենիայի» հայտն արդյո՞ք նշանակելու է բարդություն հայ-ռուսական գազային բանակցությունում կամ ընդհանրապես՝ հարաբերությունում: Թե՞, այդուհանդերձ, սահմանին չբարձրացնելու պայմանն այն է, որ որոշակիորեն բարձրանա գինը ներսում:

Գազը Հայաստանի համար անշուշտ թե՛ սոցիալական, թե՛ տնտեսական և թե՛ քաղաքական զգայուն թեմա է, իսկ Ռուսաստանի համար, ինչպես հայտնի է, քաղաքական մահակ: Հայ-ռուսական հարաբերության տրանսֆորմացիայի բարդ փուլում Մոսկվան անկասկած չի դիմանալու այդ մահակը օգտագործելու գայթակղությանը, և հարցն այն է, թե կհաջողվի՞ Երևանին զսպել այն կամ՝ որքա՞ն կհաջողվի:

Արամ ԱՄԱՏՈՒՆԻ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031