Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

Սրբուհի Գալյան. Հասկանանք՝ ՔԿՀ-ներում գտնվողներից ովքեր են գտնվում ռիսկային գոտում. «Ժողովուրդ»

Հունվար 18,2020 10:15

«Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ վերջին շրջանում քրեակատարողական հիմնարկներում դատապարտյալների մահվան դեպքերից հետո ՀՀ արդարադատության նախարարության կողմից հանձնարարական է իջեցվել: Մասնավորապես, ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սրբուհի Գալյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նշեց. «Հանձնարարական է իջեցվել նախ հաշվառել բոլոր, այսպես ասած, առողջության քայքայմամբ տառապող անձանց, ուժեղացնել նրանց նկատմամբ հսկողությունը, որպեսզի հասկանանք՝ ովքեր են գտնվում ռիսկային գոտում»:

Ինչպես հայտնի է, 2020 թվականի հունվարի 8-ին «Դատապարտյալների հիվանդանոցում» մահացել էր կալանավոր Կարեն Ծաղիկյանը, որի հարազատները «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասել էին, թե տեւական ժամանակ պայքարել ու բարձրաձայնել են կալանավորի ունեցած կալանքի հետ անհամատեղելի հիվանդությունների մասին։

«Ժողովուրդ» օրաթերթը փոխնախարարից նաեւ տեղեկացավ, թե ինչ են անում նման դեպքերից խուսափելու համար, եւ, ի վերջո, կատարվածի մեջ ինչպես ՀՀ գլխավոր դատախազությունը, ՀՀ քննչական կոմիտեն, այնպես էլ իրենք իրենց մեղքի բաժինը տեսնում են։ «Կյանքն այդպիսին է, մարդիկ մահանում են: Բայց որոշ դեպքերում կարող եմ Ձեզ վստահեցնել, որ քրեակատարողական հիմնարկներում պատիժ կրող անձինք բժշկական վերահսկողության տակ են», – հավելեց նա:

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031