Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Կան հարձակումներ, որ ենթադրաբար կատարվել են այլ երկրների պետական աղբյուրների կողմից. Սամվել Մարտիրոսյան. «Հայկական ժամանակ»

Հունվար 18,2020 09:00

Անդրադառնալով Civicert-ի ստացած ահազանգերին՝ տեղեկատվական անվտանգության փորձագետ, Civicert.am-ի համահիմնադիր Սամվել Մարտիրոսյանը նշեց, որ կազմակերպությունը միայն լրագրողների եւ հասարակական գործիչների տվյալների անվտանգությամբ է զբաղվում, եւ այստեղ էլ հարձակումները շատ են եւ բազմակողմանի: «Չէի ուզի նշել կոնկրետ դեպքեր, քանի որ շատ հաճախ թիրախը չի ցանկանում, որ այդ մասին խոսվի, բայց կան հարձակումներ, որ ենթադրաբար կատարվել են այլ երկրների պետական աղբյուրների կողմից (Ադրբեջանն ու Թուրքիան ստանդարտ միշտ կան)»,- ասաց նա:

Կարելի է դիտարկել նաեւ խոշոր բիզնեսների կողմից պատվիրված հարձակումներ. դրանք կարող են լինել հանքարդյունաբերողները, խոշոր օլիգարխիկ համակարգերը, երբ լրագրողների-բնապահպանների գործունեությունը ոտնահարում է նրանց բիզնես շահերը:

Կան կասկածներ նաեւ պետական ներթափանցման հետ կապված, սակայն այստեղ խնդիրն այն է, որ հստակ ապացույցներ հնարավոր չէ գտնել: Կիբերհարձակումների առանձնահատկությունը դա է:

Նաեւ այս տիրույթում հաճախ կարելի է հարձակում իրականացնել ուրիշների անունից. ժամանակին տարածված պրակտիկա էր՝ հայերի անունից Ադրբեջանում հարձակվում էին ընդդիմադիրների վրա. այսինքն՝ պետական համակարգը դա օգտագործում էր:

«Իսկ եթե խոսում ենք այլ երկրների մասին, ապա վերջին 7-8 տարիներին պետական հաքերային հարձակումները հաճախ այնքան նուրբ են լինում, որ այդպես էլ մնում են անտեսանելի: Մի քանի անգամ ռուսական հետախուզության հետ ասոցացվող FancyBear-ի կողմից է հարձակում կատարվել. սա այն խումբն է, որ Հիլարի Քլինթոնի նամակագրությունն էր հրապարակել: Նրանք  Հայաստանում հարձակվել են իրանագետների, բարձրաստիճան զինվորականների, լրագրողների էջերի վրա եւ, ի դեպ, այս թիմի հետքերն արձանագրվել է ոչ թե հայ մասնագետների, այլ՝ միջազգային հետաքննության արդյունքում: Կա նաեւ հյուսիս-կորեական թիմ Lazarus-ը, որ հարձակվում է բանկերի վրա. Հայաստանի վրա արձանագրված հարձակումը կասեցվել է, բայց ընդհանրապես թիմը բավական հայտնի է խոշոր հափշտակություններով, գործում են շատ լավ պաշտպանված թիրախների դեմ»,- ասաց նա:

Անդրադառնալով հարցին, թե ինչպիսի դեպքերն են առավել հաճախակի դառնում՝ Մարտիրոսյանը նշեց, որ առավել շատանում են օգտահաշիվը կոտրելու միջոցով մարդուն լռեցնելու փորձերը. «Օրինակ, ակտիվիստի կամ լրագրողի նկատմամբ մեծ քանակի բողոքներ են ուղարկում, եւ ֆեյսբուքի համակարգը պարզապես ավտոմատ փակում է էջը: Կամ համակարգը պարզապես զրոյացնում է մարդու հրապարակումների ցուցադրությունը: Եվ սա այն դեպքն է, որ դու չես ունենում ապացույց՝ ով եւ ինչպես է արել, բայց ակնհայտ լինում է համակարգի վրա ազդեցություն: Ու նման դեպքերն է, որ աստիճանաբար շատանում են»:

Կարմեն ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031