«Նախ եւ առաջ սա մեծ մարդկային ողբերգություն է։ Երկրորդ, այդպիսի դեպքերի կրկնությունը շատ ցավալի է երկրի համար եւ ես իմիջի մասին չեմ խոսում, այլ հենց բուն երկրի։ Քանի որ այդպիսի դեպքերը այդպես էլ մինչեւ վերջ չեն ուսումնասիրվել, հանրության շրջանում դիտարկվում են որպես քաղաքական՝ լինեն սպանություններ, թե ինքնասպանություններ»,- «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց Մարդու իրավունքների նախկին պաշտպան, ՀԽ նախկին անդամ Լարիսա Ալավերդյանը՝ անդրադառնալով ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի մահվան դեպքին։
Նրա խոսքով, եթե հանրությունը չպահանջի նման դեպքերի մանրակրկիտ ուսումնասիրություն, մնալու է այն ճահճի մեջ, երբ նախկինում ուժային կառույցների ղեկավարները նման տխուր վախճան էին ունենում։
Անդրադառնալով դիտարկմանը, որ տարբեր գործիչներ փորձում են անում տեղի ունեցածը ինչ- ինչ ուղղությամբ տանել, օրինակ ՀԽ նախագահ Ստյոպա Սաֆարյանը «սեւերին» է մեղադրում, Լարիսա Ալավերդյանն ասաց. «Այդ մթնոլորտը, որը ստեղծվում է սեւ-սպիտակի բաժանելով եւ պառակտելով հասարակությունը, պետք է մերժվի եւ դատապարտվի, այստեղ երկու կարծիք լինել չի կարող։ Կրկնում եմ, բոլորին, ովքեր իրենց «սպիտակ» են համարում եւ բոլորին, ում անվանում են «սեւ», պետք է անհանգստացնի, որ մենք ունենք ուժային կառույցների նախկին ղեկավարների շրջանում երրորդ մահը»։
Կարդացեք նաև
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում