Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Հասարակական-քաղաքական գործիչների արձագանքը Գեորգի Կուտոյանի մահվան կապակցությամբ

Հունվար 17,2020 22:56

Ինչպես արդեն հայտնի է, այսօր Երևան քաղաքի Պարույր Սևակի փողոցի բնակարաններից մեկում հայտնաբերվել է ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի դին՝ հրազենային վիրավորումով:

Գեորգի Կուտոյանի մահվան կապակցությամբ ցավակցություն են հայտնել ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, հասարակական-քաղաքական մի շարք գործիչներ։

 

Երկու տարուց ավելի փոխգործակցության շրջանակներում, որպես Արցախի հանրապետության ԱԱԾ տնօրեն, մեր Հայրենիքի (ԱՀ և ՀՀ) անվտանգության ապահովման խնդիրներով գործակցել եմ ՀՀ ԱԱԾ նախկին տնօրեն, գեներալ մայոր Գեորգի Կուտոյանի հետ:
Ցավակցում եմ Գեորգի Կուտոյանի ընտանիքին և հարազատներին ողբերգական մահվան կապակցությամբ:

Արշավիր ՂԱՐԱՄՅԱՆ

ԱՐՑԱԽԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՔԱՐՏՈՒՂԱՐ

https://www.facebook.com/ArshavirGharamyanSureni/photos/a.349683779295710/490887011842052/?type=3&theater

Շատ ցավալի և մարդկային առումով անընկալելի է տեղի ունեցածը։

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի և անձամբ իմ անունից Գեորգի Կուտոյանի ողբերգական մահվան կապակցությամբ խորին ցավակցություններ եմ հայտնում նրա ընտանիքին, հարազատներին և մտերիմներին:

Գեորգի Կուտոյանը ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում աշխատել է 2006-2010 թվականներին:

Նա օժտված էր մարդկային և մասնագիտական բարձր որակներով:

Արման ԹԱԹՈՅԱՆ
ՀՀ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆ

https://www.facebook.com/permalink.php?story_fbid=557376178194925&id=100017676420633

Գեորգի Կուտոյանը մեր հարևանն էր, համեստ մարդ էր երևում, զուսպ ու համեստ ընտանիք ուներ, մանկահասակ երեխա։ Շատ եմ ցավում կատարվածի համար։

Զարուհի ԲԱԹՈՅԱՆ
ՀՀ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ

https://www.facebook.com/zara.batoyan/posts/10223007953566954

Կրկին անգամ ցանկանում եմ հիշեցնել, որ 2018թ. ապրիլից հետո Հայաստանում տեղի ունեցած բոլոր իրադարձությունների համար պատասխանատվություն է կրում Հայաստանի իշխանությունը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ:

Հանգչիր խաղաղությամբ, իմ լավ ու համեստ ընկեր . . .

Արթուր ՂԱԶԻՆՅԱՆ

«ՄԵԿ ՀԱՅԱՍՏԱՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ

https://www.facebook.com/aghazinyan/posts/10212197317888338

Բավական է իրար արյունով ուրախանանք` իրար ցավ պատճառելով։ Ախր ուղիղ հակառակը պիտի անել` պիտի հոգատար լինել իրար հանդեպ, իրար ցավ զգալ, իրար ցավին դարման լինել, իրար փայփայել ու իրար պաշտպանել։ Ախր երբ ենք հասկանալու սա:

Ցավակցում եմ Գեորգի Կուտոյանի ընտանիքին, հարազատներին, ընկերներին։ Աստված հոգին լուսավորի։

Թևան ՊՈՂՈՍՅԱՆ
ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ԽՈՐՀՐԴԱԿԱՆ

https://www.facebook.com/tevan.poghosyan/posts/10159380243488378

Մարդկային առումով անընկալելի, ցավալի ու ողբեգական է Գեորգի Կուտոյանի մահը։ Ցավակցում եմ ընտանիքին, հարազատներին ու ընկերներին նրա անժամանակ մահվան կապակցությամբ։ Հանգչես խաղաղությամբ…

Հ.Գ. Մարդկային խնդրանք ունեմ իշխանական քարոզչամեքենայի պատասխանատուներին՝ առաջին պլանից հետ քաշեք ձեր դիակապտությամբ զբաղվող ու սրբություն չունեցող երեւույթներին։ Իրենք ձեր ԲՈԼՈՐԻ մասին անգամ չեզոք կարծիք կազմել չեն թողնում…

Արփինե ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

ԱԺ ՆԱԽԿԻՆ ՓՈԽԽՈՍՆԱԿ

https://www.facebook.com/arpine.hovhannisyan.14/posts/3979965642029277

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031