«Այն մարդիկ, որոնք ասում են, թե քաղաքականությունը բարոյականության հետ աղերս չունի, հաճախ լսել են մի քանի հայտարարություններ, որոնք էս մի քանի ժամվա ընթացքում արել են որոշ պաշտոնյաներ… Ես կարծում եմ, որ դին պետք է սառչի, նոր մարդիկ փորձեն դրանից քաղաքական դիվիդենտներ հավաքել»,- ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի մահվան ու այդ համատեքստում արված որոշ հայտարարությունների մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ երիտասարդական կազմակերպության ղեկավար Հայկ Մամիջանյանը:
«Ես կարող եմ միայն ցավակցել ընտանիքին եւ որեւէ վերլուծություն անել մինչեւ պատկան մարմինների եզրակացությունը ոչ ոք չի կարող անել: Բայց հանրությունը պետք է առավելագույնս ուշադիր լինի թե այս, թե մնացած նմանատիպ գործերին»,-հավելեց նա:
Մամիջանյանը չխոսեց ՀՀԿ գործադիր մարմնի նիստից, ասաց, որ այն աշխատանքային է, եւ դրա մասին ԶԼՄ-ները չեն տեղեկացվում:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ