Հունվարի 17-ին, ժամը 12:36-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Երվանդ Քոչարի փողոցի թիվ 11 շենքի 12-րդ հարկի բնակարաններից մեկում:
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ, հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի և ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խմբերը, մեկ ավտոսանդուղք, ինչպես նաև հոգեբանական աջակցության բաժնի հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչը:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 12:59-ին, մարվել՝ 13:05-ին: Բնակարանի ննջասենյակում (16 քմ) այրվել է մահճակալ, դռան և պատուհանի ապակիները կոտրվել են, պատին առաջացել է ճաք:
Հոգեբանական աջակցության բաժնի հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչը բնակչին (Անուշ Գ.) ցուցաբերել է հոգեբանական աջակցություն:
Կարդացեք նաև
ՀՀ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ