Ռուսական մամուլն անդրադարձել է Հայաստանի Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի մահվանը:
Պետական ՏԱՍՍ գործակալությունը տարածել է Հայաստանի քննչական կոմիտեի հաղորդագրությունը և հիշեցրել, որ Կուտոյանը ԱԱԾ տնօրեն էր նշանակվել 2016թ. և այդ պաշտոնում աշխատել է մինչև 2018թ. մայիսը: Իսկ 2011-2016թթ. բարձր պաշտոններ է զբաղեցրել Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի աշխատակազմում, եղել է նրա օգնականը:
Քննչական կոմիտեի հաղորդագրությունը նույնությամբ տարածել են «ՌԻԱ Նովոստին», vesti.ru-ն, Interfax.ru-ն, RBK-ն՝ հիշեցնելով Սերժ Սարգսյանի աշխատակազմում նրա աշխատանքը:
Կարդացեք նաև
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ