Հունվարի 10-ին ոստիկանության Կենտրոնական բաժնում հաղորդում էր ստացվել, որ Մաշտոցի պողոտայի տերմինալներից մեկից փորձել են գողություն անել։ Բաժնի քրեական հետախույզները, օպերատիվ միջոցառումներ ձեռնարկելով, պարզեցին, գողության փորձը կատարած անձանց ինքնությունը։
Հունվարի 15-ին կասկածյալները հայտնաբերվեցին Մաշտոցի պողոտայում և բերման ենթարկվեցին ոստիկանության Կենտրոնական բաժին։ Երևանի բնակիչ 28-ամյա երիտասարդն ու 34-ամյա տղամարդը տվել են խոստովանական բացատրություններ։
Հետագա միջոցառումներով փաստական տվյալներ ձեռք բերվեցին, որ բերման ենթարկվածները գողություններ ու գողության փորձեր են արել նաև Կենտրոն վարչական շրջանի այլ վճարային տերմինալներից։ Դեպքերի հանգամանքները պարզվում են։ Կատարվում է քննություն։
Կարդացեք նաև
ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ