Հունվարի 17-ին, ժամը 13:20-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Մյասնիկյան պողոտայում տուն է այրվում:
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երեք մարտական հաշվարկ և ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 14:20-ին, մարվել՝ 14:47-ին: Այրվել են տան տանիքը (60 քմ), հյուրասենյակի և ննջասենյակի (40 քմ) գույքն՝ ամբողջությամբ, խոհանոցինը (20 քմ)՝ մասամբ:
Կարդացեք նաև
ՀՀ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ