Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Եղել են հարցեր, որոնց առնչվում էինք, նույնիսկ թվում էր, որ ամաչում է». Իսագուլյանը՝ Գեորգի Կուտոյանի մասին

Հունվար 17,2020 18:50

«Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը չի շտապում ԱԱԾ նախկին պետ Գեորգի Կուտոյանի մահվան մասին կարծիք կամ գնահատական հայտնել, մինչեւ իրավապահները չավարտեն քննչական գործողությունները, հայտնի չդառնան փորձաքննությունների արդյունքները:

Նա մեզ հետ զրույցում ասաց, որ լավ է ճանաչում Կուտոյանին, նրա հետ աշխատել է նախագահականում, երբ Կուտոյանը նախագահի օգնական էր. «Շատ բարի, լուռ անձնավորություն էր, չէի էլ պատկերացնում, որ երբեւէ կդառնար ԱԱԾ ղեկավար: Այս համակարգը այն համակարգն է, որի ղեկավարը տարբեր կարգի լուրջ տեղեկատվություն է  ստանում: Բայց հաշվի առնենք, որ այսօրվա իրականությունն այնպիսին է, որ այսօր շատ տեղեկատվություն նույնիսկ շարքային քաղաքացուն են հասանելի դառնում: Այդ ինչ գաղտնի բաներ կարող էին լինել, որ հանգեցնեին նման հետեւանքների:

Իմ կարծիքով՝ ինքնասպանություն գործելու համար շատ մեծ նշանակություն ունի կոնկրետ անձի հոգեբանական վիճակը, կարող է ոչնչից  հանկարծ նման քայլի գնալ: Պատահական չէր, որ նախկինում մինչեւ ԱԱԾ պետ դառնալը, պետք է անցնեիր շատ լուրջ դպրոց, այդ ընթացքում էին դրսեւորվում քո ունակություններն ու հնարավորությունները նման կառույց ղեկավարելու համար: Նա բնավորությամբ շատ մեղմ էր, ներողություն եմ խնդրում, եղել են հարցեր, որոնց առնչվում էինք, թվում էր նույնիսկ, որ ամաչում է »,-ասաց Գառնիկ Իսագուլյանը:

Իսկ վերջին շրջանում նախկին բարձրաստիճան պաշտոնյաների ինքնասպանություն գործելու դեպքերի մասով պարոն Իսագուլյանը կարծում է, որ ինքնասպանություն գործելուն կարող է նպաստել նաեւ երկրում ստեղծված իրավիճակը. «Երկրում տիրող ընդհանուր մթնոլորտը, իրավիճակը, բաժանումը, միմյանց նկատմամբ թշնամանքը ազդեցություն են թողնում նման դեպքերի  վրա»:

Հիշեցնենք, որ այսօր իր բնակարանում հայտնաբերվել է հրազենային վիրավորում ստացած ԱԱԾ նախկին պետ Գեորգի Կուտոյանի դին: Իրավապահները դեռ պաշտոնական տեղեկատվություն չեն տվել. արդյոք կատարվածը սպանություն, թե ինքնասպանություն է:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031