«Ադրբեջանական մամուլում առ այսօր չեն դադարում Ղասեմ Սոլեյմանիի սպանության թեմայի առնչությամբ սուր հակաիրանական հրապարակումները, որոնցում փորձ է արվում սևացնել Ղասեմ Սոլեյմանիին և ներկայացնել վերջինիս որպես «հայ ժողովրդի բարեկամ» և «Ադրբեջանի թշնամի».,-«Առավոտ»-ի հետ զրույցում անդրադառնալով իրանցի գեներալ Ղասեմ Սոլեյմանիի սպանությանը, ասում է իրանագետ Արտյոմ Տոնոյանը:
«Ադրբեջանական իշխանությունների՝ Ղասեմ Սոլեյմանիին սեփական հանրությանը բացասական լույսի տակ ներկայացնելու հիմնական պատճառը նրա սիրված լինելն է ադրբեջանական հասարակության ջերմեռանդ շիաների շրջանում և վախը, որ Ադրբեջանի շիա հոգևորականների կողմից հնչող հակաամերիկյան և հակաիսրայելական հայտարարությունները և վրեժխնդրության կոչերը կարող են ի վերջո հանգեցնել գործողությունների, որոնք կարող են խաթարել առանց այն էլ խախուտ կայունությունն այդ երկրի տարածքում»,-ընդգծում է նա:
Մանրամասները՝ տպագիր «Առավոտ»-ի վաղվա համարում:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ