Ինչպես հայտնի է, այսօր Երևան քաղաքի Պարույր Սևակի փողոցի բնակարաններից մեկում հայտնաբերվել է ԱԱԾ նախկին պետ Գեորգի Կուտոյանի դին՝ հրազենային վիրավորումով: Դեպքի վայրում քննչական գործողություններ են ընթանում: ՀՀ Քննչական կոմիտեի փոխնախագահ ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչության պետ Արթուր Մելիքյանը որոշ տեղեկություններ տվեց լրագրողներին:
Դեպքի վայրում են Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանը, որին ներս չեն թողել մտնի, ինչպես նաեւ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը, նրան նույնպես թույլ չեն տվել մտնել Կուտոյանի բնակարան: Բակում երեւում են նախկին բարձրաստիճան պաշտոնյաներ:
Կարդացեք նաև
Նկատենք, որ Կուտոյանը, երբ 2016-ի փետրվարին նշանակվեց ԱԱԾ տնօրեն, Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացրել էր հայտարարագիր, ըստ որի չունի ոչ բնակարան, եւ ոչ էլ ավտոմեքենա, ապրում է պապենական տանը՝ Երեւանի Շենգավիթ վարչական շրջանում՝ Գետառի ափին:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ