«Մեծ ցավ կապրեմ, եթե իմանամ, որ այն, ինչի մասին խոսում ենք, իրականություն է, եւ որ այն մարդը, որը երկար ժամանակ աշխատել է, եւ հեղափոխության պտուղները, որոնք նա տեսել է, գիտի ներքին խոհանոցը, կարող է իրեն թույլ տալ վարչապետի եւ ընտանիքի անդամների մասին հակաքարոզչություն անել: Երբ դա անում են հասարակ վարձկանները, ինչ-որ տեղ կարող եմ գուցե հասկանալ, բայց նախկին ԱԱԾ պետ պարոն Վանեցյանի պարագայում հույս ունեմ, որ դա ճշմարիտ չէ: Դա շատ ցածր տարբերակ կլիներ»,-ԱԺ-ում այսօր լրագրողների հետ զրույցում անդրադառնալով վերջին շրջանում ակտիվ քննարկվող տեղեկություններին այն մասին, որ ԱԱԾ նախկին պետ Արթուր Վանեցյանը մի շարք այլ պաշտոնյաների հետ զբաղվել է վարչապետի եւ նրա ընտանիքի մասին հակաքարոզչությամբ, ասաց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը:
https://www.facebook.com/aravot.am/videos/548924685836920/
Ինչ վերաբերում է նկատառմանը, որ Վանեցյանը մեծաքանակ ինֆորմացիայի է տիրապետել ի պաշտոնե, Սիմոնյանը շեշտեց, որ իրենց իշխանությունը թափանցիկ է եւ փակ դռների հետեւում քննարկումներ չի ունեցել:
Կարդացեք նաև
Վանեցյանի՝ «թվիթերյան» էջ բացելու իմաստն էլ Ալեն Սիմոնյանը չի հասկանում, քանի որ ՀՀ-ում այդ միկրոբլոգը չունի նույնքան տարածվածություն, որքան «Ֆեյսբուքը»:
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանի պնդմանը, թե Վանեցյանի պաշտոնանկության պատճառը եղել է այն, որ նա պետական հեղաշրջման փորձ է պլանավորել, Ալեն Սիմոնյանն այսպես է արձագանքում. «ՀՀ-ում հեղաշրջման փորձ պլանավորելը եւ մտածելը, որ նման բան հնարավոր է, քաղաքականությունից կիլոմետրերով հեռու լինելու մասին է խոսում»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ