Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ալեն Սիմոնյանը՝ Կուտոյանի մահվան մասին. «Սա նախկինի արձագանք կարելի է համարել»

Հունվար 17,2020 16:41

«Այդ լուրն ապշահար արեց ինձ ու գործընկերներիս»,-խորհրդարանում լրագրողների հետ զրույցում այսօր անդրադառնալով ԱԱԾ նախկին պետ Գեորգի Կուտոյանի մահվան հանգամանքին, ասաց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը: «Վստահ եմ, որ շուտով կիմանանք մանրամասներն այս ամենի»,-համոզմունք հայտնեց Ալեն Սիմոնյանը:

Նրա բնորոշմամբ՝ անկախ նրանից, թե Կուտոյանը նախկինում ինչ պաշտոն է զբաղեցրել, խոսքը մարդու կյանքի մասին է. «Չեմ կարծում, որ նա այնպիսի ժամանակահատվածում է զբաղեցրել կամ այնքան մեծ բեռ է կրել, որ այդ բեռը…չգիտեմ՝ ինքնասպանությունը կամ սպանությունը տարբեր մեկնաբանությունների եւ հետեւությունների առիթ են: Եկեք սպասենք, թե ինչ կասի նախաքննությունը»:

https://www.facebook.com/aravot.am/videos/548924685836920/

Հարցին՝ «եղավ նաեւ նախկին ոստիկանապետի դեպքը, սա ահազա՞նգ է իշխանություններին», Ալեն Սիմոնյանն այսպես պատասխանեց. «Չգիտեմ, կարծում եմ՝ սա նախկինի արձագանք կարելի է համարել: Արձագանքն է, որը մինչեւ օրս հնչում է եւ մեկ-մեկ մեր ականջներին հասնում նման ձեւերով: Ցավալի արձագանք է: Իմ անձնական կարծիքով՝ երբեմն թվում է, որ ինչ-որ բացասական գործընթաց է տեղի ունենում, որը կողքով անցնում է, եւ մենք դրա հետ որեւէ առնչություն չունենք: Շատ ցավում եմ, որ այդ գործընթացը մարդկանց կյանքեր է արժանանում: Խոսքն ավելի հուզական-մարդկային բանի մասին է, քան կոնկրետ կազմակերպված բանի: Դա իմ կարծիքն է ու առաջին տպավորությունը»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031