Լրահոս
Օրվա լրահոսը

Խորհուրդներ հայ միգրանտներին՝ ՌԴ-ում ձեռնարկատիրական գործունեություն ճիշտ հիմնելու համար

Հունվար 17,2020 16:32

Տեղեկատվական հոլովակ՝ ՌԴ-ում ձեռնարկատիրական գործունեություն սկսելու վերաբերյալ

Ո՛չ ԱՁ (անհատ ձեռնարկատեր), ո՛չ կորպորատիվ, ո՛չ ԲԸ (բաժնետիրական ընկերություն), այլ ՍՊԸ (սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն) գրանցելն է ամենահարմարը միգրանտների համար:
Գրանցումն անհամեմատ հեշտ է, մշտական (կամ որևէ) գրանցում պետք չէ, հարկերը վճարելու մեխանիզմն է դժվար, բայց հարկերն անհամեմատ քիչ են:

Պետք է՝
1. Վարձակալեք գրասենյակ (պահեստ, վաճառակետ, արտադրական տարածք) իրավաբանական հասցեով:
2. Վճարեք պետ. տուրք 4 000 ռուբլու չափով:
3. Թարգմանեք անձնագիրը նոտարական վավերացմամբ:
4. Գրանցման ծառայությունների վճարման համար բանկում բացեք անձնական հաշիվ (մոտավորապես 15.000 ռուբլի + գրասենյակի վարձակալությունը):
5. Անձամբ դիմեք հարկային ծառայություն (լրացնել ձևաթուղթը) կամ դիմել փոքր ձեռնարկատիրության զարգացման ասոցիացիայի տարածքային կենտրոն (ТАРМБ), որը տրամադրում է պետական աջակցություն մատչելի գներով և կարճ ժամանակահատվածում:
6. Ստացեք հարկայինի և ոչ բյուջետային ֆոնդերի գրանցման ձևաթղթերը:
7. Ինքներդ Ձեզ նշանակեք տնօրեն, Ձեզ հետ կնքեք պայմանագիր և պայմանագրի կնքման մասին տեղեկացրեք միգրացիոն ծառայությանը:
8. Երկարաձգեք մնալը պայմանագրի ժամկետով (1 տարի, 3 տարի, 5 տարի):
9. Կարող եք դիմել միգրանտների հաշվապահական ֆիրմաներ (ավելի էժան է) և վարձել հաշվապահի փաստաթղթերի կազմման ժամանակ:
10. Վճարեք այն բոլոր հարկերը, որ կասի հաշվապահը:
11. Այլ միգրանտների՝ որպես աշխատուժ վարձելու դեպքում անպայման նրանց հետ կնքած պայմանագրերն ուղարկեք միգրացիոն ծառայության տարածքային կենտրոն:

Հայաստանի Միգրացիոն ծառայություն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031