Լրահոս
Օրվա լրահոսը

Թուրքիայում մնացած հայերը թուրքերի հետ միասին ապրելու փորձառություն են ձեռք բերել. Պոլսո պատրիարքարանը պարզաբանում է ներկայացրել Տ. Սահակ Բ պատրիարքի հարցազրույցի վերաբերյալ. Ermenihaber

Հունվար 17,2020 16:06

2010 թվականի հունվարի 2-ին թուրքական «Akşam» թերթը հրապարակել էր Պոլսո նորընտիր Սահակ Բ պատրիարքի հետ արված մի հարցազրույց, որտեղ արտահայտված մտքերը սոցիալական ցանցերում, լրատվամիջոցներում բուռն քննարկման առիթ էին դարձել և նորընտիր պատիարքը հայտնվել էր քննադատությունների թիրախում։

Եվ ահա Պոլսո պատրիարքության դիվանը հայտարարությամբ է հանդես եկել լուսաբանելու համար հարցազրույցի ընթացքում Տ. Սահակ Բ պատրիարքի հնչեցրած մտքերը։ Պարզաբանման մեջ մասնավորապես նշվում է, որ հարցազրույցը տևել է մոտ քառասուն րոպե և բազմաթիվ մանրամասնություններ և բացատրություններ տեղ չեն գտել հրապարակման մեջ։ Խմբագիրը իր հայեցողությամբ է հարցազրույցի ոճը ընտրել։ Հարցերի և պատասխանների ամբողջական հերթականությունը չպահպանելու արդյունքում էլ առաջ են եկել որոշ թյուրըմբռնումներ և շատ դեպքերում բարձրաձայնված գաղափարներն ու մտքերը իմաստազրկվել են։

Օրինակ՝ հայկական սփյուռքի և թուրքահայության հարաբերությունների մասին հարցմանն ի պատասխան նորընտիր պատրիարքը ասել է. «Թուրքիայի հայերը, ի տարբերություն սփյուռքի և Հայաստանի հայերի, երրորդ մի հատված են կազմում։ Վարչական և տնտեսական տեսակետից հայկական սփյուռքը մեզ հետ կապ չունի. Մենք ինքնաբավ ենք»։

1915թ. Հայոց ցեղասպանության համատեքստում հարցերին տրված պատասխանների առնչությամբ պատրիարքության դիվանի պարզաբանման մեջ արտահայտվում է այն միտքը, որ սա գերզգայուն հարց է, որի պատասխանը պետք է հավասարակշռված և ներդաշնակ լինի և մարդիկ ոչ թե պետք է ակնկալեն լսել իրեն ուզածը, այլ այն ինչ կարող են ասել այդ պայմաններում Պոլսո պատրիարքները։

Սահակ Բ պատրիարքը շեշտել է նաև այն հանգամանքը, որ 100 տարի առաջ տեղի ունեցած մեծ ողբերգություններից հետո այս հողերից հեռացած մարդիկ իրենց ինքնությունը պահպանելու համար կառուցել են ցեղասպանության գիտակցությունը, իսկ Թուրքիայում մնացած հայերը շարունակել են ապրել թուրքերի հետ և միասին ապրելու փորձառություն են ձեռք բերել։ Այս առումով Սահակ Բ պատրիարքի գնահատմամբ թուրքահայերը յուրահատուկ հայեր են աշխարհի մեջ։

Ermenihaber

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031