Հունվարի 20-ին մեկնարկում է թենիսի «Մեծ սաղավարտի» առաջին մրցաշարը՝ Australian Open-ը, որի ընդհանուր մրցանակային ֆոնդո $ 49,1 միլիոն է եւ տղամարդկանց ու կանանց մրցաշարերի հաղթողները կստանան $ 3,5-ական մլն:
Վիճակահանությունը որոշել է, թե Ռուսաստանը ներկայացնող հայ թենիսիստուհի Մարգարիտա Գասպարյանը ում հետ կանցկացնի մեկնարկային խաղը: Նա առաջինը կհանդիպի հույն Մարիա Զակկարիի հետ:
Ինչ վերաբերում է Կարեն Խաչանովին, որը պայքարի մեջ ներգրավվելու է հիմնական փուլից, ապա նրա մրցակցի անունը հայտնի կդառնա որակավորման փուլից հետո:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ