Դեռ անցյալ տարեսկզբին Կոտայքի մարզպետը խոսել էր Կոտայքի մարզում՝ Երևան-Սևան մայրուղու հարևանությամբ վեր խոյացող երկու եզակի քանդակների վերականգնման անհրաժեշտության մասին, որոնք այսօր թալանված և գործնականում ոչնչացված վիճակում են։
Խոսքը Բյուրեղավանի վարչական տարածքում գտնվող՝ Խաչատուր Հակոբյանի «Արձագանք» և Չարենցավանի հատվածում վեր խոյացող՝ Դավիթ Բեջանյանի «Անվերջության ժապավեն» քանդակների մասին է, որոնց վերականգնման և հարակից տարածքների բարեկարգման անհրաժեշտության մասին միտքը հղացել էր ՀՀ Վարչապետը՝ անմիջապես թավշյա հեղափոխությանը հաջորդած ամիսներին՝ պատրաստակամություն հայտնելով անհրաժեշտության դեպքում իր իսկ պահուստային ֆոնդից ֆինանսավորելու բոլոր անհրաժեշտ ծախսերը։
Եվ այսպես, այսօր արդեն ՀՀ ԿԳՄՍ նախարարության ներկայացուցիչների գործուն ջանքի ներդրմամբ երկու քանդակների վերականգնման ու դրանց հարակից տարածքների բարեկարգման, այդ թվում՝ պատվանդանների վերակառուցման ու տարածքների գիշերային լուսավորության նախագծանախահաշվային բոլոր աշխատանքներն ավարտված են և շուտով կմեկնարկեն դրանց վերականգնման ու վերատեղադրման աշխատանքներն իրականացնելու մրցույթները։
Մարզպետը լիահույս է, որ գարնանամուտին արդեն առարկայական առաջընթաց կգրանցվի այս ուղղությամբ, թեպետ առկա են տարածքներից մեկի տնօրինման հետ կապված խնդիրներ, որոնք այս պահին վիճարկվում են դատական կարգով։
Կարդացեք նաև
Այդ մասին առաջիկայում մանրամասներ կներկայացնենք:
Կոտայքի մարզպետարան