Լրահոս
Օրվա լրահոսը

ՎՏԲ-Հայաստան Բանկը 2019 թվականի արդյունքներով՝ առաջատար է Հայաստանի բանկային համակարգում՝ բանկոմատների և մասնաճյուղերի քանակով

Հունվար 17,2020 15:23

ՎՏԲ-Հայաստան Բանկն ամփոփել է 2019 թվականի արդյունքները, համաձայն որոնց ՀՀ տարածքում բանկոմատների և մասնաճյուղերի քանակով Բանկը զբաղեցնում է առաջին տեղը:

2019 թվականի արդյունքներով ՎՏԲ-Հայաստան Բանկի բանկոմատների ընդհանուր քանակը հասել է 188-ի, որոնցից 88-ը տեղադրված են Երևանում, 100-ը` ՀՀ մարզերում: Այսօր նաև բացվեց նոր բանկոմատ MegaMall Armenia-ի տարածքում:

Բանկը շարունակում է պահպանել նաև առաջատար դիրքեր մասնաճյուղերի քանակով` ՀՀ ողջ տարածքում: Այս պահին մասնաճյուղերի քանակն է՝ 72. 27-ը՝ Երևանում, 45-ը` մարզերում:

Բանկոմատներից 31-ը, բացի հիմնական գործառույթներից, հագեցած են միաժամանակ Cash-in և Recycling գործառույթներով՝ հաճախորդներին հնարավորություն տալով ոչ միայն կանխիկացնել գումարներ բանկային քարտից, կատարել կոմունալ վճարումներ, քարտից քարտ փոխանցումներ և այլն, այլև անվճար օնլայն ռեժիմում համալրել իրենց քարտերը կանխիկ դրամով: Այսօր ՀՀ տարածքում՝ Երևանում և Հայաստանի մարզերում, գործում են ՎՏԲ-Հայաստան Բանկի թվով 30 ինքնասպասարկման գոտիներ՝ հաճախորդներին հասանելի շուրջօրյա և ամեն օր: ՎՏԲ-Հայաստան Բանկի ինքնասպասարկման գոտիները բանկոմատներից բացի հագեցած են նաև վճարային տերմինալներով, որոնք հնարավորություն են տալիս վճարումներ կատարել ավելի քան 300 ծառայությունների դիմաց: Արդյունքում, ՎՏԲ-Հայաստան Բանկի 24/7 ինքնասպասարկման գոտիները հաճախորդներին հնարավորություն են տալիս կատարել բանկային գործառնությունների հիմնական մասը առանց Բանկի մասնաճյուղեր այցելելու և առանց Բանկի գործառնական ժամերով սահմանափակվելու անհրաժեշտության: Հիշեցնենք, որ ՎՏԲ-Հայաստան Բանկի Cash-in բանկոմատները շատ հարմար են և առավելագույնս հեշտացնում են բանկային գործարքներ կատարելու գործընթացը:

Cash-in բանկոմատների օգնությամբ կարելի է.

·         անվճար գումարներ մուտքագրել քարտերին ` օնլայն ռեժիմում

·         ակնթարթորեն հասանելիություն ստանալ քարտին մուտքագրված գումարին և կատարել տարատեսակ վճարումներ,

·         քարտին գումար մուտքագրելիս թղթադրամները ներմուծել ոչ թե մեկական՝ այլ փաթեթով,

·         փոփոխել քարտի PIN-ծածկագիրը,

·         կատարել քարտից քարտ փոխանցումներ,

·         ստանալ քարտային հաշվի մինի քաղվածք,

·         վճարել կոմունալ ծառայությունների դիմաց:

 

2020 թվականին Բանկը նախատեսում է ընդլայնել ինչպես մասնաճյուղային ցանցը` բացելով նոր մասնաճյուղեր ՀՀ որոշ մարզերում, այնպես էլ` բանկոմատների քանակը, ինչպես Երևանում, այնպես էլ ՀՀ մարզերում:

 

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:

Մամուլի հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031