Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Լիլիթ Մակունցը՝ Արսեն Թորոսյանի, իսկ նա՝ իր «Պրադոյի» ու կառավարության կողմից միայնակ թողնվելու մասին

Հունվար 17,2020 15:18

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գրասենյակում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների հանդիպումից հետո  ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը լրագրողների հետ զրույցում ասաց, որ խմբակցությունն ամեն ամիս նման հանդիպումներ է ունենում վարչապետի հետ: Նրա խոսքով, հանդիպումը հիմնականում 2020 թ. ընթացքում աշխատանքների համակարգմանն է վերաբերվում, առաջիկայում էլ խմբակցությունում ունենալու են ռազմավարական պլանավորում:

Լիլիթ Մակունցն ասաց, որ ամենատարբեր հարցերի են անդրադարձել, ինչպես օրինակ, տարածաշրջանում հարեւանների հետ հարաբերություններին, ներքաղաքական հարցերին, իսկ առանձին ուղղություններով կենտրոնացել են կոնկրետ ոլորտների զարգացմանն իրենց պատկերացմամբ:

Գազի գնի թանկացման հետ կապված էլ ասաց, որ այս պահին թեմայի վերաբերյալ որեւէ նոր բան չկա, եւ այս պահին թանկացման մասին խոսք լինել չի կարող:

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը եւս մասնակցում էր հանդիպմանը: Նա լրագրողներին ասաց, որ խմբակցության կանոնադրությամբ կուսակցական նախարարներն իրավունք ունեն մասնակցելու խմբակցության նիստերին:

Լիլիթ Մակունցն էլ շեշտեց, որ խմբակցության կանոնադրությամբ խմբակցության ղեկավարի կամ քարտուղարի հրավերով վարչության անդամները, կառավարության անդամները եւ առհասարակ ցանկացած ոք կարող է ներկա գտնվել խմբակցության նիստերին. «Իմ հրավերով այստեղ ներկա էին բոլոր այն անձինք, որոնք խմբակցության անդամ չեն, բայց կառավարության եւ վարչության անդամ են, պարոն Թորոսյանին ես եմ հրավիրել»:

Հարցին՝ խմբակցությանն անհանգստացնո՞ւմ է ծննդատների փակման հետ կապված աղմուկը, Լիլիթ Մակունցը պատասխանեց. «Պարոն Թորոսյանը հանգամանալից ներկայացրել է ողջ քաղաքականությունը, ոլորտի մասնագետների վերաբերմունքը այս քաղաքականության մասին եւ այն, որ դրանից շահելու են բոլոր այն անձինք, որոնք պատրաստվում են երեխա ունենալ»:

Մամուլում եղած այն դիտարկման հետ, թե կառավարությունը որոշել է իրեն մենակ թողնել, Արսեն Թորոսյանը չհամաձայնեց, ասաց, որ լուրջ չի համարում այդ հարցին անդրադառնալ:

Իրեն սպասարկող «Պրադոյի» մասին էլ ասաց. «Մենք ունենք չորս-հինգ մեքենաներ, որոնցից օգտվում եմ, հիմա էլ ոտքով գնում եմ Կառավարություն»: Նա ասաց, որ այդ մեքենան 2014թ 14 միլիոն դրամով են գնել, ինչը բնավ թանկ չէ: Լրագրողներից մեկն էլ ուղղեց՝ 18 մլն:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031