Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Հրապարակի տակ հիմա գտնվում է այն արժեքը, որը կա նաեւ Կոնդում». ճարտարապետ

Հունվար 17,2020 14:55

Ճարտարապետ Սաշուր Քալաշյանը կարծում է, որ Հանրապետության հրապարակի տակ գտնվող պատմական շերտի բացման հարցի քննարկումը ժամանակավրեպ է: «Մինչեւ գործի անցնելը դա պետք է լայն քննարկման առարկա դառնար, ոչ թե միանգամից ծրագիր բերեին»,-Aravot.am-ի հետ զրույցում նման համոզմունք հայտնեց ճարտարապետը:

Հիշեցնենք՝ հունվարի 9-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Հանրապետության հրապարակի տակի պատմական շերտի բացման եւ այն թանգարանային հատվածի վերածելու աշխատանքները սկսված են:

Սաշուր Քալաշյանը հարցադրում արեց՝ ի՞նչ արժեք ունի այն, ինչը գտնվում է հրապարակի տակ, այն պատմական արժեք ունի՞, թե ոչ. «Հրապարակի տակ հիմա գտնվում է այն արժեքը, որը կա նաեւ Կոնդ թաղամասում: Կոնդի ժամանակաշրջանի տներն են, որոնք քանդվել են, մնացել են նկուղային հատվածները: Հիմա եթե Կոնդը քանդեք, կմնան նկուղներն ու կասեք, որ դա պատմական մեծ ժառանգություն է: Կոնդին դեռ ձեռք չեն տվել: Եթե արժեք ունի, դարձրեք զբոսաշրջային կենտրոն: Ես չեմ տեսնում Կոնդի ներուժն ու արժեքը եւ ոչ էլ արժեքը նրա, ինչը կտեսնենք հրապարակի տակ»:

Մանրամասն՝ տեսանյութում

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031