Լրահոս
Օրվա լրահոսը

«Պատրա՞ստ ենք հրապարակը փակել 3 տարով». Սարհատ Պետրոսյանը՝ պատմական շերտի բացման մասին

Հունվար 17,2020 14:25

«Եթե Հանրապետության հրապարակում ուզում ենք ունենալ պատմական միջավայրը, որը մտադիր ենք վերաօգտագործել, պետք չէ շտապել: Պետք է հասկանալ՝ Երեւանն այսօր պատրա՞ստ է իր տրանսպորտի վիճակով նվազագույնը երեք տարով հրապարակը փակել բոլոր տրանսպորտային միջոցների համար»,-Aravot.am-ի հետ զրույցում անդրադառնալով Հանրապետության հրապարակի հնագույն շերտի բացմանը՝ ասաց ճարտարապետ, ՀՀ Կադաստրի կոմիտեի նախկին ղեկավար Սարհատ Պետրոսյանը:

Նա նշեց՝ եթե պեղումներից մինչեւ միջազգային մրցույթ ընկած ժամանակահատվածում պահպանվելու են անհրաժեշտ գործընթացները, ցանկացած ծրագիր կարելի է քննարկել:

«Բայց երբ տեսնում եմ, թե մեր քաղաքաշինության գործընթացներն ինչպես են տեղի ունենում, սարսափում եմ, թե ինչ արդյունք կարող ենք ունենալ: Տարբեր հարցերում խնդիրներ ունենք, չեմ ուզում սխալվենք: Պետք է հասկանալ, որ հրապարակը փակելու ենք 3 տարով: Եթե պատրաստ ենք դրան, եկեք սկսենք աշխատանքները: Մնացածն էլ չեմ ասում, թե ինչ արդյունք ենք ունենալու, ինչ է խաթարվելու եւ այլն: Իմ կարծիքով՝ Երեւանի տրանսպորտային խնդիրների պարագայում այսօր խելամիտ չէ դա անել»,-համոզմունք հայտնեց Սարհատ Պետրոսյանը:

Հիշեցնենք՝ հունվարի 9-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Հանրապետության հրապարակի տակի պատմական շերտի բացման եւ այն թանգարանային հատվածի վերածելու աշխատանքները սկսված են:

Մանրամասն՝ տեսանյութում

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031