Այսօր լուսադեմին Հայաստանի չորս հոգանոց օլիմպիական պատվիրակությունը «Զվարթնոց» օդանավակայանից Երեւան-Վիեննա չվերթով մեկնել են մասնակցելու Ձմեռային պատանեկան օլիմպիական խաղերին, որոնք անցկացվում են Լոզանում:
Հիշեցնենք, որ Հայաստանն այս խաղերում ներկայացնում է միայն 16-ամյա դահուկավազորդ Սպարտակ Ոսկանյանը, որը սպիտակ քարտով հանդես է գալու երկու մրցաձեւում՝ 1,5 կմ արագավազքում (հունվարի 19-ին) եւ 10 կմ դասական ոճում (հունվարի 21-ին):
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ