Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Պատիժը կրելուց վաղաժամկետ ազատվելու համար տարիքային հիմքով միավորներ տրամադրելու իրավակարգավորումները պետք է վերանայվեն. ՀՔԱՎ

Հունվար 17,2020 13:56

2020 թվականի հունվարի 16-ին Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը գրությամբ դիմել է ՀՀ ԱՆ նախարար Ռուստամ Բադասյանին՝ ՀՀ արդարադատության նախարարի 2019 թվականի հունիսի 4-ի թիվ 198 հրամանի և 2018 թ. հուլիսի 12-ի թիվ 336-Լ հրամանի թիվ 3 հավելվածի առնչությամբ:

Թիվ 336-Լ հրամանի N 3 հավելվածը սահմանում է այն վավերապայմաններն ու չափորոշիչները, որոնց համաձայն՝ պատժատեսակները փոխարինվում են՝ ելնելով ազատազրկված անձի՝ ըստ տարիքի հավաքած միավորներից:

ՀՔԱՎ մտահոգության առարկան ազատազրկված անձի՝ պատիժը կրելուց վաղաժամկետ ազատվելու կամ պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու համար անհրաժեշտ և ՀՀ ԱՆ քրեակատարողական ու պրոբացիայի ծառայությունների զեկույցների համար դատապարտյալի անձնական գործի և վարքագծի փաստական նկարագրի վերաբերյալ տեղեկանքում ներառվող տեղեկության գնահատման հիմքում ընկած վավերապայմանների և չափորոշիչների անորոշությունն է:

Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031