NUMBEO վիճակագրական ռեսուրսը հրապարակել է աշխարհում ամենաթանկ քաղաքների համաթիվը, որում Երևանը զբաղեցնում է 381-րդ հորիզոնականը:
Վարկանիշային աղյուսակում ներառված է 441 երկիր: Ամենաթանկ քաղաքների հնգյակում շվեյցարական քաղաքներն են՝ Ցյուրիխ, Բազել, Լոզան, Ժնև, Բեռն:
Բաքուն վարկանիշային աղյուսակում 392-րդ տեղում է, Թբիլիսին՝ 406: Փաստացի Երևանը Հարավային Կովկասի ամենաթանկ քաղաքն է:
Մեթոդաբանության մեջ նշվում է, որ «կյանքի արժեքի ինդեքսը» հաշվարկվում Է խանութներում և ռեստորաններում գների, տրանսպորտի գների, կոմունալ ծառայությունների ծախսերի, ինչպես նաև տեղի բնակչության գնողունակության հիման վրա:
Կարդացեք նաև
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ